Համարը 
N 672-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.10.23/19(286)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.10.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.10.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015թ.

N 672-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝ պետական ծրագրի շրջանակներում բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին բնակարան վարձակալելու նպատակով ֆինանսական օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 672-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ծրագրի շրջանակներում բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին բնակարան վարձակալելու նպատակով ֆինանսական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով շահառու է հանդիսանում պետական ծրագրի շրջանակներում բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքը:

3. Սույն կարգի համաձայն վարձակալած բնակելի տարածության դիմաց ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեն այն ընտանիքները, որոնք հաշվառված և բնակվում են տվյալ բնակելի շենքում և բնակարանի վերակառուցման հետևանքով բնակվում են վարձակալական հիմունքներով:

4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ընտանիքին տրամադրվող ֆինանսական օգնության չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 80 000 ՀՀ դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնությունը վճարվում է յուրաքանչյուր ամիս:

5. Ֆինանսական օգնության չափը կարող է փոխվել պայմանավորված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի էական պայմանների փոփոխման հետ, որը սակայն չի կարող գերազանցել սույն կարգի 4-րդ կետում սահմանված չափը:

6. Սույն կարգի համաձայն ընտանիքին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնությունը վճարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` այդ նպատակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 06.11.2017 N 121-Ն)

7. Ընտանիքին բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնության տրամադրման գործընթացն ապահովում է լիազոր մարմնի աշխատակազմի բնակարանային հարցերի վարչությունը:

(7-րդ կետը խմբ. 06.11.2017 N 121-Ն)

8. Տվյալ իրավահարաբերություններում շահառու ընտանիքի անունից հանդես է գալիս ընտանիքի՝ սույն կարգի իմաստով բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած անդամը:

9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնություն ստանալու համար շահառուն լիազոր մարմնին ներկայացնում է համապատասխան դիմում:

(9-րդ կետը փոփ. 06.11.2017 N 121-Ն)

10. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնության վերաբերյալ դիմումները լիազոր մարմինը ուսումնասիրում է դրանք մուտքագրվելուց հետո տասնօրյա ժամկետում:

(10-րդ կետը փոփ. 06.11.2017 N 121-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 06.11.2017 N 121-Ն)

12. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդող ամսվա 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ձեռքբերելու պահից սկսած յուրաքանչյուր ամիս լիազոր մարմինը ուսումնասիրում է սույն կարգում նշված ընտանիքների բնակարանային պայմանները, որի արդյունքներով շարունակվում է ֆինանսական օգնության տրամադրումը:

(13-րդ կետը փոփ. 06.11.2017 N 121-Ն)

14. Անկախ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետից բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական օգնությունը վճարվում է մինչև շահառուի սույն կարգի իմաստով բնակտարածքով ապահովումը:

(հավելվածը փոփ., խմբ. 06.11.2017 N 121-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ