Համարը 
N 244-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.06.01/08(299)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2016թ.

N 244-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13‑րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հարկային մարմնի կողմից եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համատեղ միջոցներ ձեռնարկել եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու ուղղությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  մայիսի 17-ի N 244-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է հարկային մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից (այսուհետ` տեղեկատվական բազա) տրամադրվող տվյալները և այդ տվյալները տրամադրելու կարգը:

2. Հարկային մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում`

1) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած՝

ա. իրավաբանական անձի` պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ՝ ՀՎՀՀ), անվանումը, գործունեության ոլորտը, գործունեության վայրը, հեռախոսը, կոնտակտային անձի տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), գործունեությունն սկսելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, լուծարվելու (գործունեությունը դադարեցնելու) պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, գործունեության վայրը, հեռախոսը, գործունեությունն սկսելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը,

գ. ինքնազբաղված անձի, օրենքով սահմանված կարգով հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի մոտ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի` անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում նաև՝

ա. վերակազմակերպման հետևանքով առանձնացման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից առանձնացել է նոր գրանցված իրավաբանական անձը,

բ. վերակազմակերպման հետևանքով բաժանման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից բաժանվել է նոր գրանցված իրավաբանական անձը,

գ. վերակազմակերպման հետևանքով միաձուլման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձերի ՀՎՀՀ-ներն ու պետական գրանցման համարները, որոնց միաձուլման հետևանքով ստեղծվել է նոր գրանցված իրավաբանական անձը.

3) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում` նաև իրավահաջորդի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը.

4) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար գրանցման հայտ ներկայացվելու դեպքում՝

ա. ֆիզիկական անձի` անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

բ. վարձու աշխատողի դեպքում` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու ամսաթիվը, պաշտոնը, պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման ամսաթիվը, չվճարվող արձակուրդի, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի սկիզբը և վերջը,

գ. քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը և ավարտը,

դ. հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համարը (գրանցման հայտի ընդունման դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի հատկացրած), գրանցման հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝

ա. հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ամիսը և տարին,

բ. ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. վարձու աշխատողին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների չափը,

դ. վարձու աշխատողին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը՝ առանձնացված), ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի (ժամանակահատվածների) սկիզբը և վերջը,

ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,

զ. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների չափը, դրանցից պահված եկամտային հարկի չափը,

է. փոխհատուցման ենթակա` գործատուների կողմից նպաստի վճարման համար կատարված ծախսի չափը.

6) օրենքով սահմանված կարգով հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի մոտ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝

ա. հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ամիսը և տարին,

բ. ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. վարձու աշխատողին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների չափը,

դ. վարձու աշխատողին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի (ժամանակահատվածների) սկիզբը և վերջը,

ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,

զ. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների չափը, դրանցից պահված եկամտային հարկի չափը,

է. գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը, աշխատանքային հարաբերությունները սկսելու օրը, ամիսը, տարեթիվը (քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը),

ը. աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

թ. հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

7) անհատ ձեռնարկատիրոջ կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝

ա. ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը,

բ. հարկային մարմնում էլեկտրոնային փաստաթղթի եզակի համարը (անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում ինքնաշխատ եղանակով համակարգի ձևավորած համապատասխան էլեկտրոնային փաստաթղթին նույն եղանակով տրված), հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու տարին,

գ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ` հարկային գործակալի միջոցով հարկված եկամտի), դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը,

դ. անհատ ձեռնարկատիրոջը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի N 110-Ն որոշմամբ հաստատված N 9 հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավել վճարված նպաստի չափը,

ե. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի հարկով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում` այդ գործունեությունն իրականացնելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը) և այդ գործունեության տեսակների մասով ստացված եկամուտներից օրենքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի գումարները.

8) ինքնազբաղված անձի կողմից պարզեցված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝

ա. հաշվետու տարին,

բ. ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),

գ. որպես ինքնազբաղված` ստացված եկամտի (բացառությամբ հարկային գործակալի միջոցով հարկված եկամտի) չափը, դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը:

3. Սույն կարգում նշված տվյալները հարկային մարմինը տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ վեբ ծառայությունների միջոցով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ