Համարը 
N 424
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.06.25/23(95)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» հունիսի 2008 թ.

 N 424

ք.Ստեփանակերտ

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց համար դրամական պարգևատրում սահմանելու մասին» ՆՀ‑238 հրամանագրով սահմանված` դրամական պարգևատրում նշանակելու համար ստացված առաջարկություններն ուսումնասիրելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություններ ներկայացնելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

Ա. Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ

(հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Ծատրյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

 

Լ.Հակոբյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

 

Վ. Խաչատրյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և

գիտության նախարար

 

Ն. Ազատյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

 

Ս. Թևոսյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների

նախարար

 

Ա. Խաչատրյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

առողջապահության նախարար

 

Մ. Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար

 

Ս. Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

(1-ին կետը փոփ. 23.12.2008 N 917)

2. Կառավարական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15‑օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն` հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ