Համարը 
N 412
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.10.27/5(05)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.10.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

ՈՐՈՇՈՒՄ

 

"11" հոկտեմբերի 2005թ.

N 412

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տեղեկություններ տրամադրելու մասին

(վերնագիրը փոփ. 27.11.2008 N 810)

 

Պետական կենսաթոշակների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.11.2008 N 810)

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն է տրամադրում (թղթային ու մագնիսական կրիչով)`

ա) յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 5-ը` ապահովադիրների տվյալների բազայի փոփոխությունները.

բ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

գ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը` անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հարցումների հիման վրա նրան է տրամադրում ապահովադիրների տվյալների բազայից, գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվություններից, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերից օպերատիվ տեղեկություններ:

(1-ին կետը փոփ. 27.11.2008 N 810)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության հետ կապված գործառույթներին վերաբերվող տվյալների բազաներն սպասարկող համակարգչային ծրագրերը համատեղելի դարձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նույնատիպ ծրագրերի հետ:

(2-րդ կետը փոփ. 27.11.2008 N 810)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ