Համարը 
N 921
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/36(108)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«23» դեկտեմբերի 2008թ.

N 921

  ք.Ստեփանակերտ

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց դրամական պարգևատրում նշանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություններ ներկայացնող կառավարական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին` ապահովել սույն որոշման հասարակական իրազեկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված

ԼՂՀ կառավարության

«23» դեկտեմբերի 2008թ.

թիվ 921 որոշման

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Սույնով սահմանվում է հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց ամենամսյա դրամական պարգևատրում նշանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություններ ներկայացնող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ 424 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:

2. Հանձնաժողովի նպատակը հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց բացահայտումն է:

3. Հանձնաժողովի գործառույթներն են.

1) հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց մասին ստացված հայտ-առաջարկությունների (ձևը կցվում է) քննարկումը, այդ անձանց ու նրանց գործունեությանը վերաբերող լրացուցիչ փաստաթղթեր ստանալը,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի ՆՀ-238 հրամանագրով սահմանված՝ հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած ու տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց դրամական պարգևատրում նշանակելու (նաև դրամական պարգևատրման չափի և ժամանակահատվածի վերաբերյալ) առաջարկությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդելը,

3) հայտ-առաջարկությունը մերժելը:

4. Հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց մասին հանձնաժողովին հայտ-առաջարկություններ կարող են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կողմից:

5. Հայտ-առաջարկությունները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ: Հայտ-առաջարկությանը կցվում են`

1) ինքնակենսագրություն կամ կենսագրություն,

2) հայտ-առաջարկության մեջ նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի` այն ներկայացնող մարմնի կողմից կնքված պատճենները:

6. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն կիսամյակը մեկ անգամ: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հայտ-առաջարկությունները քննարկելիս հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

11. Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին հրավիրվում են հայտ-առաջարկությունը ներկայացրած մարմնի ներկայացուցիչը, անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան մասնագետներ:

12. Նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ ներկայացվում է հանձնաժողովի անդամներին:

13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

14. Հանձնաժողովի որոշումների պատճենները` 3 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում են հանձնաժողովի անդամներին և հայտ-առաջարկությունը ներկայացրած մարմնին:

15. Հանձնաժողովի որոշումները` կից գրությամբ, ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

16. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, կարող է գրավոր հիմնավորմամբ ներկայացնել իր մասնավոր կարծիքը, որը կցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ներկայացվող գրությանը:

17. Սույն աշխատակարգի 12-14-րդ կետերում նշված, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպչական-տեխնիկական բնույթ կրող այլ գործառույթները իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձև

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ

ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ 

_____________________________________________________________________

                                             (ներկայացնող մարմնի անվանումը)

ՀԱՅՏ-ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում ենք միջնորդել ԼՂՀ Նախագահին՝ ________________________________

______________________________________________________________________________

                                                   անձի անունը, հայրանունը, ազգանունը

(անձնագրի սերիան և համարը՝ ________________, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը՝ ________,

ծննդավայրը՝ ____________________________________________________________________,

սեռը՝ ________________, ազգությունը  _________________, քաղաքացիությունը  ___________,

հաշվառման վայրը՝ ______________________________________________________________,

կրթությունը՝ ____________________________________________________________________

                                              երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

պետական պարգևները՝ __________________________________________________________

                                                       երբ և ինչպիսի պետական պարգևներով է պարգևատրվել

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

գիտական, զինվորական կամ այլ կոչումը ___________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

տեղեկություններ աշխատանքային գործունեության և հայրենիքին մատուցած ակնառու

ծառայությունների մասին _______________________________________________________

_____________________________________________________________________________

այլ տվյալներ՝ _________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________)

դրամական պարգևատրում նշանակելու համար:

Մարմնի ղեկավար` _______________________   ___________________________

                                             ստորագրությունը                                ազգանունը

          Կ.Տ.